|
ԱԶԱՏԱՄԱՐՏ
Կապանի տարածաշրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների
|
| ԳԼԽԱՎՈՐ | ՀՂՈՒՄՆԵՐ | ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ |
|
|||||||||||||
![]() |
Մկրտումյան Սերգեյ Արամայիսի Սերգեյ Արամայիսի Մկրտումյանը ծնվել է 1963թ ապրիլի 2-ին, Կապանի շրջանի Ճակատեն գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ութամյա դպրոցում:1978թ ուսումը շարունակել է Կապանի թիվ 21 պրոֆտեխուսումնարանում, ստացել ներկարարի մասնագիտություն: 1981թ զորակոչվել է սովետական բանակ, ծառայել Աֆղանստանում: 1984թ զորացվել է բանակից և աշխատանքի անցել Կապանի մի շարք ձեռնարկություններում` ավտոնորոգման գործարանում, Հայ տրանսում, մթերման գրասենյակում: 1988թ փետրվարի 25-ից ինքնակամ անդամագրվել է Կապանի Երկրապահ ջոկատին: Ծառայության ընթացքում մասնակցել է Ղազանչիի, Գարա-գոլի, Շարափլուի և Զանգելանի մարտերին: 1993 թ հոկտեմբերի 29-ին մարտական առաջադրանք կատարելիս վիրավորվել և տեղափոխվել է Կապանի հիվանդանոց: Այտեղ էլ 1993 թ հոտկեմերի 30-ին Սերգեյ Արամայիսի Մկրտումյանը կնքեց իր մահկանացուն: Հետմահու արժանացել է Արիության մեդալի: Ամուսնացած էր, ունի երկու զավակ` աղջիկ և տղա:
|
||||||||||||
![]() |
Ավագյան Սերոբ Սամսոնի Սերոբ Սամսոնի Ավագյանը ծնվել է 1962թ ապրիլի 4-ին, Շիշկերտ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Ճակատենի դպրոցում, ապա ուսումը շարունակել Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գորիսի անասնաբուժական տեխնիկում և գերազանց ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ, նշանակվեց խոզերի ֆերմայի վարիչ:Պատերազմն սկսելուն պես միացավ հայրենի երկրի սահմանները պաշտպանողներին: Զոհվել է 1993 թ, հոկտեմբերի 29-ին: Ամուսնացած էր, ունի 3 դուստր:
|
||||||||||||
|
|
Միքայելյան Մարատ Մարտունի Մարատ Մարտունի Միքայելյանըը ծնվել է 1961թ ապրիլի 7-ին, Կապանի շրջանի Վաչագան բանավանում` բանվորի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է Վաչագանի դպրոցում, այնուհետև տեղափոխվել և ավարտել Կապանի թիվ 2 միջն. դպրոցը: 1978թ ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկում, 1980թ մայիսին զորակոչվել սովետական բանակ, իսկ 1982թ-ին զորացվելուց հետո ուսումը շարունակել է նույն տեխնիկումում և 1983թ ավարտել` ստանալով տեխնիկ շինարարի որակավորում: 1983թ աշխատանքի է անցել Գլխհայջրշին վարչության թիվ 15 շարժական մեքենայացված շարասյունում նախ որպես վարպետ, ապա 1984թ որպես բրիգադավար: 1987թ ընտրվել է Կապանի քաղաքային սովետի դեպուտատ:: 1988թ կամավոր անդամագրվել է Հայաստանի ինքնապաշտպանության կամավորական ջոկատին: 1992թ ապրիլի 25-ին զոհվել է Կապանի ինքնապաշտպանության ժամանակ Սյունիքի տարածքում: Ամուսնացած չէր:
|
||||||||||||
|
|
Հակոբյան Էռնեստ Ալեքսեյի Ծնվել է 1972թ ապրիլի 7-ին, Բաքու քաղաքւմ: 1988 թ ութամյան դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է տեխնիկում, սակայն չի ավարտել :Հայ ադրբեջանական հակամարտության պատճառով ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Հայաստան, բնակություն հաստատում Քաջարան քաղաքում: 1990 թ զորակոչվում է խորհրդային բանակ և ծառայում Ադլեր քաղաքում: Վեց ամիս ծառայելուց հետո Էռնեստը ցանկանում է ծառայել իր հայրենիքում, 1991 թ վերադառնում է տուն, սպասում զորակոչվելուն այս անգամ արդեն կազմավորված Ազգային բանակում: Այդ նույն տարում աշխատանքի է անցնում ԶՊՄԿ-ում, որտեղ աշխատում է մեկ տարի: 1992թ նոյեմբերի 23-ին նորից զորակոչվել է բանակ և ծառայել Լենինական քաղաքում: 1993թ փետրվարին տեղափոխվել է Գորիս:Նա մասնակցելէ Ֆիզուլիի, Զանգելանի, Հորադիզի մարտերին: 1994թ հունվարի 11-ի առավոտյան Էռնեստը ծանր վիրավորվում է , բայց քանի որ մարտ էր ընթանում, նրան չեն կարողանում ժամանակին տեղափոխել հիվանդանոց և նա արյունահոս է լինում: Նրան ուշացումով հասցնում են Ֆիզուլուի հիվանդանոց, այնտեղից տեղափոխում են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ վիրահատման ժամանակ կտրվում է 22-ամյա Էռնեստի կյանքի թելը: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
|
||||||||||||
|
|
Ղազարյան Շուրա Բագրատի Ծնվել է 1936թ , ապրիլի 8-ին, Կապանի շրջանի Սրաշեն գյուղում: Դպրոցը ավարտելուց հետո աշխատել է Կապանի տարբեր ձեռնարկություններում որպես բելառուսի վարորդ: 1992 թ մայիսից անդամագրվեց ազատագրական պայքարին, իր մեքենայով խրամատներ է փորել Փայլա սարի, Եղվարդի, Օռած քարի սահմանամերձ տարածքներում: Նա նաև մասնակցել է Զանգելանի տարածքների ազատագրմանը, հասնելով մինչև << 30 կիլոմետր>> կիսակայարան: Հենց այդտեղ էլ, աշխատանքի ժամանակ մեքենայի առաջանիվը ընկավ ականի վրա: Պայթունից ծանր վիրավորվեց Շուրա Ղազարյանը: Նրան հասցրին հոսպիտալ, բաըց վերքերը մահացու էին: Զոհվել է 19963թ մարտի 21-ին: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
|
||||||||||||
|
|
Միքայելյան Վարդան Անուշավանի Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի սանը ծննդավայրի կապի բաժանմունքի վարորդ էր աշխատում, երբ Սպիտակի երկրաշարժի բոթը հասավ հայրենի քաղաքը: Էությամբ հայրենասեր երիտասարդն իր օգնության ձեռքը մեկնեց փլատակների տակ մնացած աղետյալ ժողովրդին: Զորակոչվելուց հետո նա նորից Գյումրիում էր: Հետո, երբ հայրենի երկնքում սև ապմեր կուտակվեցին, շտապեց ծննդավայր և մասնակցեց թշնամու դեմ տարվող մարտերին: Անգամ ընկավ շրջափակման մեջ, բայց չհուսալքվեց, ոգեշնչեց ընկերներին ու հաղթեցին: Վերջին գրոհը Զանգելանի մոտ էր: Ինչպես միշտ այս անգամ էլ նա առաջին շարքում էր: Ցավոք, թշնամու գնդակն այս անգամ խոցեց երիտասարդի կուրծքը: Մարտական ընկերները հաղթանակի հասցրին նրա սկսած գործը: Վարդան Միքայելյանը զոհվել է 1993թ, նոյեմբերի 6-ին: |
||||||||||||
![]() |
Ստեփանյան Լյուդվիգ Լենդրոշի Ծնվել է 1957թ ապրիլի 9-ին, ծառայողի ընտանիքում: Սովորել է սկզբում Կապանի թիվ 9 միջն. դպրոցում, ապա թիվ 27 գիշերօթիկ դպրոցում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է պրոֆտեխուսումնարան և ձեռք բերել խառատի մասնաագիտություն: 1975թ զորակոչվել է ԽՍՀՄ բանակ, ծառայել է Գերմանիայում որպես հրետանաձիգ: Ծառայության ժամանակ արժանացել է մի շարք սպորտային պարգևների, «ոսկե կրծքանշանի»: Զորացվելուց հետո վերադարձել է հայրենի Կապան, աշխատել է նախ ավտոնորոգման գործարանում որպես փականագործ. ապա «Սպին» գործարանում, իսկ 1987թ -ից աշխատել է ԿԼՀԿ-ում, սկզբում որպես մեքենավար, այնուհետև հորատող բանվոր: 1992թ ապրիլին, երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, նա հորատողի գործիքը փոխարինեց զենքով և իրեն նվիրեց հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին:Մասնակցել է Հանդի, Սրաշենի, Շիկահողի պաշտպանությանը, հասել մինչև փայլա սար:Լյուդվիգ Լենդրոշի Ստեփանյանը եղել է լավ նշանառու և փորձառու ազատամարտիկ: 1992թ օգոստոսի 5-ին սև ամպեր կուտակվեցին Ստեփանյանների ընտանիքի գլխին: Առաջադրանք կատարելիս զոհվեց Լյուդվիգ Ստեփանյանը: Ամուսնացած էր, ունի երկու երեխա:
|
||||||||||||
|
|
Վարդանյան Արամայիս Բախշիի Ծնվել է Գորիսի շրջանի Սվարանց գյուղում: Սկզբնական ուսումը ստացել է տեղի դպրոցում, այնուհետև ուսում ստանալու նպատակով տեղափոխվել է Կապան, սովորել Կապանի պրոֆտեխուսումնարանում, ստացել ծեփագործ ներկարարի մասնագիտություն: Աշխատել է Կապանի երկաթբետոնյա գործարանում: Ամուսնացել է և ընտանիքով տեղափոխվել Արցախի Մարտունի քաղաք: Շարժումը սկսելուց հետո մի անգամ բռնվել է ադրբեջանցիների կողմից և տարվել Բաքու քաղաք, սակայն ազատվել է և տուն վերադարձել: Արամայիսը 1989թ կրկին տեղափոխվում է Կապան և աշխատանքի անցնւմ տարբեր ձեռնարկություններում: Ծառայում էր Շիկահողի 6-րդ գումարտակում: 1994թ հունվարի 7-ին ամբողջ գումարտակը անհայտ ճակատագրով անհետացավ, որոնց մեջ էր Արամայիս Վարդանյանը: Ամուսնացած էր, ունի երեք երեխա: Պարգևատրվել է Արիության մեդալով:
|
||||||||||||
![]() |
Աթայան Ռաֆիկ Ռազմիկի Ծնվել է 1973թ ապրիլի 20-ին, Կապանի շրջանի Դավիթբեկ գյուղում:1980-1990թթ սովորել և ավարտել է Դավիթբեկի միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո անդամագրվել է ազատամարտիկների խմբին: 1992թ նոյեմբերին զորակոչվել է բանակ և ծառայել Լենինականում, այնուհետև տեղափոխվել Կարմրաքարի գումարտակ: 1993թ սեպտեմբերի 2-ին ազատագրվեց Կուբաթլուն և Ռաֆիկը իր ընկերների հետ հերթապահեց Թարալու և Ջարդախլու գյուղերում: Ռաֆիկ Աթայանը զոհվեց հունվարի 26-ին, ականանետի արկից: 1997թ ՀՀ ՊՆ նախարարի դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանով Ռաֆիկ Ռազմիկի Աթայանը պարգևատրվել է «1992-1994 թթ մարտական գործողությունների մասնակից»կրծքանշանով, իսկ 2002 թ Արիության մեդալով:
|
||||||||||||
|
|
Մարգարյան Մարատ Մելսիկի Ծնվել է 21.04.1973թ Կապանի շրջանի Ծավ գյուղում:Ընդունվել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:Ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը և ավարտելուց հետո աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտության անդամագրվել է կամավորական ջոկատին: Մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին: Մարտնչելով հասել է մինչև Հորադիզ, որտեղ 1994թ հունվարի 28-ին զոհվել է: Պարգևատրվել է Արիության մեդալով: |
||||||||||||
|
|
Առաքելյան Արմեն Սերժիկի Ծնվել է 1974թ ապրիլի 22-ին: Սկզբնական կրթությունը ստացել է թիվ 7 միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է ՊՏՈՒ-ի առևտրական բաժինը: 1992թ դեկտեմբերի 24-ին զորակոչվել է ռուսական բանակ: 1993թ հունիսին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար տեղափոխվել է հայկակական բանակ` Շիկահողի գումարտակ: Մասնակցել է Զանգելանի, Սրաշենի, Հանդի, Հորադիզի մարտերին: 1994թ հունվարի 7-ին զորամասային ընկերների հետ Արմեն Առաքելյանը եղել է հրամանատար Մարտուն Բադալյանի հետ: Նրանց ճակատագիրը անհայտ է… Պարգևատրվել է Արիության մեդալով:
|
||||||||||||
|
Թումանյան Կարեն Արամայիսի Կարեն Արամայիսի Թումանյանը ծնվել է 1964թ ապրիլի 24-ին, Կապան քաղաքում, բանվորի ընտանիքում: 1971թ ընդունվել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: ՈՒթերորդ դասարանը ավարտելուց հետո ընդունվել է Կապանի լեռնային տեխնիկումը: Ավարտելուց հետո 1982թ զորակոչվել է խորհրդային բանակ: 1984թ զորացվելոււց հետո վերադարձել է Կապան: 1985-1988թթ աշխատել է Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայում: 1989թ աշխատանքի է անցել Կապանի երկրաբանահետախուզական արշավախմբում, Շահումյանի տեղամասում: 1993թ կամավոր ընդգրկվել է Կապանի ինքնապաշտպանության մոտոհրաձգային գումարտակ որպես զինվոր: Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների: 1994թ հունվարի 13-ին Հորադիզի ահեղ մարտերի ժամանակ զոհվել է: Ամուսնացած էր, ունի երկու երեխա: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: |
|||||||||||||
![]() |
Սարգսյան Կարեն Կիմի Կարեն Կիմի Սարգսյանը ծնվել է 1968թ. Ապրիլի 25-ին Կապանի շրջանի Դավիթ-Բեկ գյուղում:Սովորել է կապանի թիվ 7 միջն. դպրոցում:1983թ. ընդունվել և 1987թ. ավարտել է Կապան քաղաքի շինարարական տեխնիկոմը:1987-1989թթ. Ծառայել է Բաթում քաղաքի մոտոհրաձգային գնդում որպես տանկիստ:1989թ. աշխատանքի է ընդունվել Կապան քաղաքի կոշիկի ֆաբրիկայում:Ազատագրական շարժման առաջին օրերից անդամագրվել է կապանի երկրապահ ջոկատին:Նրա հետ միասին ևս 30 տղաներ գնդապետ Բաղդասարյանի գլխավորությամբ մի քանի ամիս շարունակ գործնականորեն տիրապետեցին զենքի այդ տեսակին և իրավմամբ համարվեցին Կապանի առաջին հրետանավորներ:Կարենը սիրում էր իր ուսուցիչ գնդապետ Բաղդասարյանի խոսքերը <<Հրետանին պատերազմի աստվածն է,իսկ դուք զանգեզուրի առաջին հրետանավորներն եք>>:1993թ. Հունվարի մեկից նա տեղափոխվեց ինքնապաշտպանության գումարտակի հետախուզության 83516 զորամասը որպես հետախույզ:1993թ. փետրվարի 25-ին գրավեց <<Պեխին-Խութ>> բարձունքը:1993թ Մայիսի 22-ին զորամասի հետախուզական ջոկատը թվով 9 հոգի գրավեցին տրիցատկա բարձունքը:1993թ. սեպտեմբերին մասնակցել է Կոբաթլույի գրավմանը:1993թ հոկտեմբերի 29-ին զանգիլանում մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունից զոհվեց Կարեն Կիմի Սարգսյանը:1997թ. Հոկտեմբերի 29-ին Կարեն Սարգսյանը հետմահու արժանացել է լեյտենանտի կոչման:2002թ. Հունիսին հետմահու պարգևատրվել է արիության մեդալով:2008թ. պարգևատրվել է <<97-րդ>> առանձին մոտոհրաձգային բրիգադի կրծքանշանով |
||||||||||||
|
Ալթունյան Գագիկ Էլմանի Ծնվել է 1973 թ ապրիլի 27-ին, Արցախի Արմենակաշեն գյուղում: Գագիկը 4 տարեկան էր, երբ ծնողների հետ տեղափոխվեց Քաջարան, հետո էլ Կապան: Սովորել է ԹԻվ 27 գիշերօթիկ դպրոցում: Այն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Հ.Ադամյանի անվան ռադիոէլեկտրակապի տեխնիկումը: Սովորեց մինչև այն օրը, երբ Կապանի վրա հրետանային հարձակումներ սկսեցին ազերիները: Տնօրենը ափսոսանքով բարի ճանապարհ է մաղթում իր լավագույն ուսանողին: Գագիկը անդամագրվել է Արցախ մեկնող ջոկատին: Հետո տեղափոխվել է Շահումյան բանավանի հրետանավորների մոտ: Այնուհետև նրա ծառայության վայրը դարձավ Սիսիանը: Քաղաքը հրետակոծության մեջ էր, Գագիկին ետ վերադարձրին: Նա դարձան հակատանկային բրիգադի զինվոր- հրետանավոր: Հայոց բանակը գրոհեց մինչև Զանգելան: 1993թ հոկտեմբերի 29-ին Զանգելանի մատույցներում վիրավորներ տեղափոխելիս ականի պայթյունից զոհվել է Գագիկ Ալթունյանը: Պարգևատրվել է Արիության մեդալով:
|
|||||||||||||
![]() |
²µ·³ñÛ³Ý ²ñß³Ï ²ÝïáÝÇ Արշակ Անտոնի Աբգարյանը ծնվել է 1960թ ապրիլի 27-ին. Քաջարանում:Սկզբնական կրթությունը ստացել է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Կապանի լեռնային տեխնիկումում::Արշակ Աբգարյանը զորակոչվել է բանակ,ծառայել է ԽՍՀՄ-ի բանակում:1980 թ զորացվելուց հետո աշխատել է Քաջարանի կոմբինատի բաց հանքում, այնուհետև էլեկտրոցանցում որպես էլեկտրիկ: 1988 թ երկրաշարժի լուրը լսելով Արշակը որպես կամավոր մեկնում է լենինականցիներին օգնության: Հետո սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Արշակը անդամագրվեց և սկսեց հսկել իր ընկերների հետ Կապանի սահմանները: Նա դարձավ ինքնապաշտպանության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար: Մասնակցել է Փայլա սարի, Ղազանչի, Ուռած քարի, Աղքանդի և Թեջադինի մարտական գործողություններին:1992թ. դեկտեմբերի 10-ին Ուռած քարի տեղամասում Կապան-Ճակատեն ճանապարհի բացման և լռեցման առաջադրանքը հանձնարարված էր Արշակի ջոկատին: Նա իր գլխավորած դասակի հետ գրավեց ազերիների «Ջամբար» կոչվող կրակակետը:1992թ. դեկտեմբերի 11-ին Արշակ Աբգարյանը զոհվել է հակառակորդի օդային ռմբակոծության ժամանակ: Հետմահու պարգևատրվել է <<Արիության>> մեդալով:
|
||||||||||||
![]() |
Հարությունյան Գագիկ Կամոյի Ծնվել է 1961թ ապրիլի 12-ին Կապան քաղաքում,: 1978թ ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և ընդունվել Կապանի շինարարական տեխնիկում: 1979թ զորակոչվել է խորհրդային բանակ: Երկու տարի ծառայել է Մոնղոլիայում և ձեռք բերել նշանառուի մասնագիտություն: 1983թ աշխատանքի է անցել Կապանի էլեկտրոն գործարանում, 1989թ ազատվել է աշխատանքից և ընդունվել Կապանի գիտահետազոտական արշավախումբ: 1991թ կամավոր զինվորագրվել է Կապանի պաշտպանական վաշտին: 1992թ ապրիլի 25-ին զոհվել է Սյունիք գյուղի մոտակայքում,զրահամեքենայի մեջ: Ամուսնացած էր, ունի մեկ դուստր: Պարգևատրվել է Արիության մեդալով:
|
||||||||||||
|
Ոսկանյան Անդրանիկ Յուրայի Ծնվել է 1974 թ Ղափանում, բանվորի ընտանիքում: Սովորել է թիվ 6 միջնակարգ դպրոցում և ընդունվել Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկ. Ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետի Կապանի մասնաճյուղը: 1994թ զորակոչվել է ազգային բանակ: 1995 թ օգոստոսի 28-ին անհայտ հանգամանքներում առևանգվել է Հորադիզում ազերիների կողմից և անհայտ է նրա ճակատագիրը: Ծնողները, հարազատները հուսով մինչ այժմ սպասում են նրա վերադարձին:
|
|||||||||||||
|
|
|