ԱԶԱՏԱՄԱՐՏ

Կապանի տարածաշրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների
ընտանիքների իրավունքների պաշտպանության կոմիտե

 

ԳԼԽԱՎՈՐ ՀՂՈՒՄՆԵՐ             ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր

Մարգարյան Ղևոնդ Շավարշի

Ծնվել է 1963թ-ին, Կապանի շրջանի Շրվենանց գյուղում` աշխատավոր գյուղացու ընտանիքում: Սովորել և ավարտել է տեղի Հակոբ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: Ավարտել է Ղափանի շինարարական տեխնիկումը: Ծառայել է խորհրդային բանակում և գերազանց ծառայության համար ծնողները շնորհակալական նամակներ են ստացել սպայական անձնակազմի կողմից: Զորացվելուց հետո աշխատել է Ղափանի շինարարական վերանորոգման տեղամասում: 1987թ տեղափոխվել է թիվ 8 կապի տեղամաս և աշխատել որպես վարպետ: 1992 թ կամավոր անդամագրվել է ՙՀատուկ գնդի ՚ վաշտին: Մասնակցել է Կաղնուտի, Ն.Հանդի, Ճակատենի, Օռած քարի պաշտպանությանը: 1992թ սեպտեմբերի 13-ին ծանր վիրավորվել է և զոհվել: Հետմահու արժանացել է ՙԱրիության մեդալի ՚ : Ամուսնացած էր, ունի մեկ տղա:

 

Դուրինյան Կարեն Վաղինակի

Ծնվել է 1970 թ մարտի 3-ին, Կապանում, մտավորականի ընտանիքում: Սովորել և ավարտել է Ղափանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, այնուհետև աշխատանքի է ընդունվել Ղափանի Էլեկտրոն գործարանում, որտեղից էլ զորակոչվել է խորհրդային բանակ: Կարգապահ ծառայելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք, հարազատ էլեկտրոն գործարան: 1990թ ծառայության անցավ Կապանի Ներքին գործերի բաժնում: Փոքրուց շատ էր սիրում նկարել, ստեղծագործել, մեծ ձգտում ուներ ուսման: Սակայն գրչին ու վրձնին փոխարինեց զենքը: Նա կամավոր անդամագրվեց ազատագրական շարժմանը և ավաղ 1992թ ապրիլի 25-ին զոհվեց կռվի դաշտում: Հետմահու հայ ընթերցողի սեղանին դրվեց նրա ՙԱնավարտ երգ՚ բանաստեղծությունների ժողովածուն: Պարգևատրվել է ՙԱրիության մեդալով՚:

 

Բադալյան Մարտուն Օհանի

Ծնվել է 1951թ մարտի 4-ին Նորաշենիկ գյուղում, աշխատավորի ընտանիքում: Հիմնական կրթությունը ստացել է Ղափանի թիվ 9 դպրոցում, ապա տեղափոխվել և ավարտել թիվ 27 գիշերօթիկ դպրոցը: Սիրում էր երգե, պարել: Դպրոցական տարիներից երգահան Գառնիկ Խաչատրյանի երգի, պարի ինքնագործ խմբում մենապարող էր: Ընդունվել և ավարտել է Երևանի գյուղինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը: Աշխատել է Ղափանի ավտոձեռնարկությունում, հետո ավտոդպրոցում, որտեղ երկար տարիներ աշխատել է որպես կադրերի պատրաստման հիանալի մասնագետ: 1992թ ապրիլի 24-ին կամավոր անդամագրվեց Կապանի պաշտպանության թիվ 1 գումարտակին: Կապիտան Մարտուն Բադալյանը մասնակցել և հաղթանակներ է տարել Ղազանչիում, Աղքանդում: Մասնակցել է Զանգելանի, Կուբաթլուի ազատագրմանը և ստացել մայորի աստիճան: 1993 թ մայիսի 9-ին կազմավորվեց Շիկահողի թիվ 6 գումարտակը և հրամանատար նշանակվեց բազում մարտերում կոփված Մարտուն Բադալյանը: 1994թ հունվարի 7-ի ձյունոտ առավոտը ճակատագրական եղավ մայոր Բադալյանի գումարտակի համար: Թուրքերը մեծ ուժերով հարձակվեցին, մարտը երկար տևեց: Թե ինչ կատարվեց ոչ ոքի հայտնի չէ: Մինչ այժմ ընտանիքը, Կապանցիները հուսով սպասում են Մարտուն Բադալյանի տունդարձին: Ամուսնացած էր, ունի երկու որդի և մեկ դուստր: Պարգևատրվել է ՙԱրիության մեդալով՚:

Վարդանյան Արմեն Արտեմի

Ծնվել է 1953թ մարտի 4-ին Կապանում, մտավորականի ընտանիքում: Սովորել և ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Աշխատում էր Կապանի լեռնահարստացման կոմբինատում: Կամավոր անդամագրվել է Կապանի վաշտին և 1992թ հունիսի 1-ին որպես իսկական հերոս պայթեցրեց նռնակը իր հետ ոչնչացնելով հինգ թուրք զինվորի: Ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր: Հետմահու արժանացել է ՙԱրիության մեդալի՚:

 

 

Կարապետյան Ալֆրեդ Արսենի

Ծնվել է 1952թ մարտի 4-ին, Ղափան քաղաքում, հայրենադարձ բանվորի ընտանիքում: 1969 թ ավարտել է Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցը և ընդունվել Ղափանի լեռնային տեխնիկումը, ապա աշխատել որպես երկրաբան: 1971-1973թթ ծառայել է խորհրդային բանակում: Զորացվելուց հետո աշխատանքի է անցել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքում: 1983թ ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ և ստացել ինժեներ-շինարարի որակավորում: Այնուհետև աշխատանքի է անցել Ղափանի լուսատեխնիկական գործարանում որպես ինժեներ- տեխնոլոգ: 1990թ կամավոր անդամագրվել է ԵԿՄ Կապանի ջոկատին: Մասնակցել է Փայլա սարի, Լաչինի, Շիկահողի, Ծավի մարտերին: 1993թ հունվարի 1-ից նրան վստահվեց 83 516 գումարտակի երրորդ վաշտի հրամանատարի պաշտոնը: Զոհվեց 1993թ օգոստոսի 25-ին մարտական առաջադրանք կատարելիս: Ամուսնացած էր, ունի 4 որդի: Հետմահու պարգևատրվել է ՙԱրիության մեդալով՚:

 

Գևորգյան Սոս Կոլյայի

 Ծնվել է 1954թ, Ղափանում: Կավարտեցի Հյութունց Գրիգորի գերդաստանում, որը Նժդեհի երգասացն ու թիկնապահն էր: Հիմնական կրթությունը ստացել է Կապանի թիվ 2 դպրոցում, ավարտել է թիվ 9 միջնակարգ դպրոցը: Սովորել է Մոսկվայի ՙՍայուզլիֆտ՚ տեխնիկումում, ծառայել է խորհրդային բանակում, ապա աշխատել Կապանի երկրաբանական հետախուզական ջոկատում: Մասնակցել է Սրաշենի, Ն.Հանդի պաշտպանությանը: Զոհվել է 1993թ ապրիլի 10-ին: Հետմահու պարգևատրվել է ՙԱրիության մեդալով՚: Ունի մեկ դուստր:

 

Ղուկասյան Նորայր Երջանիկի

Ծնվել է 1972թ մարտի 6-ին, Կապան քաղաքում: Ութամյա կրթությունը ստացել է թիվ 27 գիշերօթիկ դպրոցում, ապա ուսումը շարունակել պրոֆտեխուսումնարանում և ստացել ներկարարի մասնագիտություն: մանկությունը և պատանեկությունը անց է կացրել Դավիթբեկ գյուղում: Շատ էր կապված գյուղի հետ: 1990թ զորակոչվել է բանակ Կիրովականի ռուսական զորամաս: 1991 թ ծառայության է անցել ՀՀ ՆԳՆ պետական պահպանության նորաստեղծ գումարտակում: Նորայրը աչքի է ընկել մեծ պատասխանատվությամբ, ճիշտ կողմնորոշվելու ունակությամբ: Աղքանդ գյուղից Կապանի կահույքի բազա պահակակետում ծանր վիրավորվեց գլխից և 1992թ մայիսի 11-ին ուշքի չգալով Կապանի հիվանդանոցում կնքեց իր մահկանացուն: Ամուսնացած էր, ունի մեկ դուստր, որի ծնունդը չտեսավ Նորայրը: Հետմահու արժանացել է ՙԱրիության մեդալով՚ՙՄայրական երախտագիտություն արցախի քաջորդիներին՚ շքանշանով:

 

Ավանեսյան Ֆելիքս Բենիկի

Ծնվել է 1970թ մարտի 6-ին, Կապանում,: Հիմնական կրթությունը ստացել է Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցում, ավարտել է Կապանի թիվ 13-րդ դպրոցը: Սովորել է Երևանի հատուկ սպորտային դպրոցում, ուներ լողի միջազգային վարպետի կոեչում, զբաղվում և հաջողությունների էր հասել նաև ըմբշամարտում: 1988թ Սպիտակի երկրաշարժի լուրը լսելուն պես ՙՌելե գործարանից՚, որտեղ նա աշխատում էր, ջոկատ կազմեց և օգնության մեկնեց աղետի գոտի: ԵԿՄ Կապանի ջոկատի կամավորական էր: Զոհվել է 1992թ ապրիլի 25-ին: Հետմահու պարգևատրվել է ՙԱրիության մեդալով՚:

 

Մանուկյան Վարուժան Արտոյի / Գյուրզա/

Ծնվել է 1965թ մարտի 6-ին Կապանում, բանվորի ընտանիքում: Ութամյա կրթությունը ստացել է Կապանի թիվ 9 միջն. դպրոցում: 1980թ ընդունվել է Երևանի թիվ 51 ՄՊՏՈՒ  և հրուշակագործի մասնագիտություն ստանալուց հետո վերադարձել է Կապան, անցել աշխատանքի ՙհայ-կոմունվերելակ՚ տեղամասում որպես մեխանիկ: 1984-86թթ ծառայել է խորհրդային բանակում: Զորացվելուց հետո անցել է նույն աշխատանքին: 1988թ-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը և կամավոր անդամագրվել Կապանի ԵԿՄ ջոկատին: Մասնակցել է Կարմրաքարի, Ճակատենի, Սրաշենի, Ծավի, Հադրութի պաշտպանությանը: Որպես փորձառու զինվորական 1994թ մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 84 029 զորամասի հակատանկային մարտկոցի շտուրմ Ա դասակի հրամանատար` ավագ լեյտենանտի կոչումով: 1994թ ապրիլի 29-ին զոհվեց Հորադիզում կատաղի մարտերի ժամանակ: 1997թ հետմահու պարգևատրվել է ՙԱրիության մեդալով՚: Ամուսնացած էր, ունի երկու դուստր:

 

Սարգսյան Արմեն Կառլենի

Ծնվել է 1971թ, մարտի 7-ին, Կապան քաղաքում, հողագործի ընտանիքում: Բնակվել են Սյունիք գյուղում: Ավարտել է Սյունիքի դպրոցը և ուսումը շարունակել Կապանի N 62 պրոֆտեխուսումնարանը և ստացել խառատի մասնագիտություն: Ծառայել է խորհրդային բանակում և պատրաստի զինվոր էր: Զոհվել է 1992 թ ապրիլի 25-ին: Հետմահու արժանացել է ՙԱրիության մեդալի՚:

 

Պետրոսյան Լյովա Սուրենի

Ծնվել է 1962թ մարտի 12-ին, Բաղաբուրջ բանավանում: 1978-79 ուստարում ավարտել է Կապանի թիվ 2 միջն. դպրոցը և ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկումը: 1980 թ զորակոչվել է խորհրդային բանակ: 1982 թ զորացվել է, վերադարձել Կապան, աշխատանքի ընդունվել Քաջարանշին տրեստում որպես կռունկավար մինչև 1993 թ: 1993թ ապրիլի 1-ից կամավոր անդամագրվել է 60 99 զինվորական զորամասին և նշանակվել 3-րդ դասակի հրամանատար: Մասնակցել է կապանապաշտպան բոլոր մարտերին և հասել մինչև Հորադիզ: 1994թ ապրիլի 16-ին շանր վիրավորվեց և տեղափոխվեց Հադրութի հոսպիտալ, սակայն փրկել չհաջողվեց: Ապրիլի 17-ին մահկանացուն կնքեց քաջարի սյունեցին: Ամուսնացած էր, ունի երկու դուստր: Հետմահու պարգևատրվել է ՙԱրիության մեդալով՚:

 

Մելքումյան Արայիկ Հրաչիկի

Ծնվել է 1961թ մարտի 16-ին, Քաջարանում: Ութամյա կրթությունը ստացել է Քաջարանի թիվ 1 դպրոցում: 1978թ ուսումը շարունակել է Քաջարանի թիվ 16 պրոֆտեխուսումնարանում և ստացել տրակտորիստի մասնագիտություն: Նույն թվականին սովորել է նաև վարորդական դպրոցում: 1979-1981թթ ծառայել է խորհրդային բանակում: 1981թ աշխատել է Քաջարանի կոմբինատում: 1992թ անդամագրվել է նորաստեղծ հայոց բանակին: Մասնակցել է Ղազանչի, Աղքանդ գյուղերի պաշտպանությանը: Զոհվել է 1992թ դեկտեմբերի 24-ին, Կապանի Ագարակ գյուղը պաշտպանելիս: Հետմահու պարգևատրվել է ՙԱրիության մեդալով՚:

 

Սարգսյան Օնիկ Արտաշեսի

Ծնվել է 1960թ մարտի 17-ին: 1967-1977 թթ սովորել և ավարտել է Կապանի թիվ 1 միջն. դպրոցը: 1978թ զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայության անցել Հունգարիայի Դյոր քաղաքում գրադ կայանքների վրա: 1982 թ ընդունվել է Լենինգրադի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը: 1987թ վերադարձել է Կապան, աշխատանքի անցել երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարանում: 1992 թ Օնիկը զորակոչվել է եռամսյա հավաքների Կապանի  ինքնապաշտպանական գումարտակ: Մասնակիցն էր բազում մարտերի, զոհվեց 1993թ ապրիլի 10-ին: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

 

Դավթյան Վահան Ռուբիկի

Ծնվել է 1961թ մարտի 24-ին, Կապանի Շահումյան բանավանում և ստացել ութամյա կրթություն: Ուսումը շարունակել է Կապանի թիվ 6 միջն. դպրոցում: 1979-1982թթ ծառայել է խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում: 1983թ աշխատել է Կապանի լուսատեխնիկական գործարանում: 1988թ նշանակվել է որպես բրիգադիր: ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով 1992թ գործարանը փակվեց և Վահանը աշխատանք գտավ կոշիկի Անահիտ ձեռնարկությունում և աշխատեց մինչև 1994թ մարտի 1-ը: Ապա զորակոչվել է Հայոց բանակ: Ապրիլի 20-ը ճակատագրական եղավ Վահան Դավթյանի համար: Մարտերը խաղաղվեցին, ընկերները տեսան որ Վահանը չկա…Անհայտ է նրա ճակատագիրը: Մինչ այժմ հարազատները սպասում են նրան: Ամուսնացած էր, ունի երկու որդի և մեկ դուստր:

 

 Հակոբյան Ասատուր Վաչիկի

Ծնվել է 1956թ մարտի 31-ին, Կապանի շրջանի Ծավ գյուղում: 1963թ հաճախել է տեղի Բագրատ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցը: Ուսումը շարունակել է Նոր Հաճընի գյուղմեխանիզացիայի տեխնիկումում: 1975թ Ասատուրը մեկնեց խորհրդային բանակ: 1978թ վերադարձավ հայրենի գյուղ և աշխատեց սկզբում խանութում, ապա էլեկտրոն գործարանի մասնաճյուղում որպես տնօրեն:1993 թ Ասատուր Հակոբյանը զենք վերցրեց և միացավ գյուղապահ ջոկատին: Զոհվել է 1993թ ապրիլի 10-ին: Ամուսնացած էր, ունի չորս աղջիկ: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

 

   

 

 

 
Ինչպես եք գնահատում մեր սայթը
 
 
 
 
 
Weather in Armenia Exchange Rates of Armenian Dram (AMD) free counters Test your Internet connection speed at Speedtest.net