ԱԶԱՏԱՄԱՐՏ

Կապանի տարածաշրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների
ընտանիքների իրավունքների պաշտպանության կոմիտե

 

ԳԼԽԱՎՈՐ ՀՂՈՒՄՆԵՐ             ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
   

Սահակյան Վահրամ Հրանտի

Ծնվել է 1970թ դեկտեմբերի 2-ին Կապանում մանկավարժի ընտանիքում։ 1977-1987 թթ սովորել և ավարտել է Կապանի թ27 գիշերօթիկ դպրոցը։ 1987 թ ընդունվել է Կապանի պոլիտեխնիկ սակայն 3 կուրսից զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայությունն ավարտելուց հետո ծառայության է անցնում նույն զորամասում՝ ենթասպայի կոչումով։ 1992թ վերադառնում է Կապան և աշխատում Ձագեձորի միջնակարգ դպրոցում, որպես զինղեկ։ 1993թ. փետրվարի 1 -ին ծառայության է անցել Կապանի դեսանտային գրոհային գումարտակում, ենթասպայի կոչումով։ Մասնակցել է Ներքին Հանդի, զանգելանի, կուբաթլուի մարտական գործողություններին։ 1994թ հունվարի 26-ին Հորադիզի առաջին բարձրունքը գրավելու ժամանակ թշնամու նշանառուի գնդակից գլխի շրջանում ստանում է հրազենային ծանր վնասվածք և 6 օր անց 1994թ փետրվարի 1-ին հիվանդանոցում մահանում է Վահրամ Հրանտի Սահակյանը։

Փարսադանյան Գագիկ Գառնիկի

Ծնվել է 1955թ դեկտեմբերի 5-ին Կապանում։ Սովորել է Բեխի ապա թիվ 10 միջն դպրոցում։ Ծառայել է Լենինգրադի ավիացիոն զորամասի սերժանտական դպրոցում։ Ծառայությունից հետո աշխատել է Կապանի կոշիկի գործարանում, այնուհետև սարքաշինական գործարանում որպես հերթախոխի պետ։ Զուգահեռ աշխատել է նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի պայթուցիկ նյութերի պահեստում։ Գագիկը 1988 -ի Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է առաջին իսկ օրվանից։ 1992 թ կամավոր մասնակցել է մի քանի ինքնապաշտպանական մարտերին։   1992թ սեպտեմբերի 26-ին փայլասարի պաշտպանական մարտերի ժամանակ հրանոթի պայթյունից զոհվում է Գագիկ Փարսադանյանը։

Մարության Աշոտ Սուրենի

Ծնվել է 1973թ դեկտեմբերի 17-ին՝ Քաջարանում,բանվորի ընտանիքում։ Սովորել և ավարտել է Քաջարանի թիվ 1 միջն. դպրոցը։ Ուսումը ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Քաջարանի ցեմենտի սալիկների արտադրման կոոպերատիվում, այնուհետև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ջարդման և տեղափոխման արտադրամասում, որպես բանվոր։ 1992թ հոկտեմբերի 12 -ին  զորակոչվում է Հայկական բանակ, Իջևանի շրջանիԿիրանց գյուղի պաշտպանական դիրքերում։ 1993թ դեկտեմբերի 22-ին Աշոտը գլխի շրջանում ստանում է ծանր հրազենային վնասվածք և տեղափոխվում Երևան Միքայելյանի անվան հիվանդանոց։ 1993թ դեկտեմբերի 25-ին վնասվածքից մհանում է Աշոտ Մարությանը։

 

Աղասյան Սոս Ստյոպայի

Ծնվել է 1973թ դեկտեմբերի 18-ին  Կապանում, ծառայողի ընտանիքում; 1981-1991թթ սովորել և ավարտել է Կապանի թ. 2 միջն դպրոցը; Ուսմանը համատեղ սովորել է Կապանի գեղարվեստի դպրոցում։ Բազմիցս մասնակցել է սպորտային առաջնություննեռին, արժանացել պատվոգրերի և դիպլոմների։ 1992 թ զորակոչվել է Հայկական բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել է Տավուշ, ապա տեղափոխվել Կապան՝ Կարմրաքարի զորամաս, որպես հրետանավոր։ Մասնակցել է բազմաթիվ մարտական գործողություններին։ 1994թ հունվարի 26 ին Հորադիզի մարտական գործողություններիի ժամանակ զոհվում է Սոս Աղասյանը։ Հետմահու արժանացել է Արիության մեդալի։

Բաղդասարյան Նիկոլայ Հովսեփի

Ծնվել է 1950թ դեկտեմբերի 12-ին՝  Կապանում։ Սովորել և ավարտել է Կապանի թիվ 3 միջն. դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Ավարտել է Բրեստի Օդաչուների ուսումնարանը։ Արցախ պատերազմի ժամանակ կամավոր անդադամագրվել պաշտպանական ջոկատի շարքերը։ մասնակցել է մի շարք մարտական գործողություններին։ Նիկոլայ Բաղդասարյանը զոհվել է 1993 թ-ին Սրաշեն գյուղում։ պարգևատրվել է Արիության մեդալով։

 

Բաբայան Ռուբեն Կամոյի

Ծնվել է 1969 թ դեկտեմբերի 28-ին Կապանում։ Սովորել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ դպրոցում, այնուհետև տեղափոխվել թիվ 13 միջն. դպրոցը ու ստացել ութամյա կրթություն։ 1985 թ -ին ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկում   "ՙՙՙՙԱվտոմոբիլային ճանապարհների շինարարություն և շահագործում"  բաժին։ 1989 թ-ի մայիսի 4 -ն զորակոչվել է Խորհրդային բանակ։ 1991 թ-ին զորացրումից հետո աշխատանքի է ընդունվում Կապանի լուսատեխնիկական գործարանում՝ որպես փականագործ։ 1992 թ-ի ապրիլին կամավոր անդամագրվում է Կապանի նորաստեղծ գումարտակ։ 1992 թ-ի օգոստոսի 24 ին Սրաշեն գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ զոհվում է Ռուբեն Բաբայանը։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Հայրապետյան Մարտիրոս Վաղարշակի

Ծնվել է 1972 թ Դեկտեմբերի 29 -ին Կապանում։ Սովորել և ավարտել է Կապանի թիվ 6 միջն դպրոցը։ Մարտիրոսի ցանկությամբ 1989 թ-ի Կապանի զինկոմիսարյատը նրան գործուղում է Տոլյատիի բարձրագույն զինվորական Շինարարական ուսումնարան սովորելու։1993թ-ին ավարտել է ստացել լեյտենանտի կոչում և նշանակվել Վոլգոգրադի մարզում Ճանապարհաշինարարական գնդում ծառայելու։ Արցախյան պատերազմի ժամանակ մարտիրոսը վերադառնում է հայրենիք հայրենիք փոխարինելու իր հերոս դարձած եղբորը "Միկրոբին" . Արմեն Մարտիրոսյանին։ մարտիրոսը ընդգրկվեց 84029 զորամասի Շղարշիկի ուսումնավարժական գումարտակը, որպես դասակի հրամանատար։ Մարտիրոսը իր գումարտակով տեղափոխվում է Հորադիզ։  1994 թ -ի ապրիլի 23 -ին Հորադիզի ինքնապաշտպանական անվանակոչվեց  մարտի ժամանակ թշնամու նշանառուի գնդակից զոհվեց Մարտիրոս Հայրապետյանը։ 1998 թ սեպտեմբերի 1 ին Շղարշիկի միջնակարգ դպրոցը Մարտիրոս Հայրապետյանի անունով։Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Հովսեփյան Սամվել Պետյայի

Ծնվել է 1964 թ Դեկտեմբերի 10 ին Կապանի շրջանի Տանձավեր գյուղում։ 1971-1981թթ սովորել է Կապանի թ 27 գիշերոթիկ դպրոցում, այնուհետև ընդունվել Կապանի պրոֆ տեխ ուսումնարան՝ ավտոկռունկավարի բաժին։ 1982-1984 թթ ծառայել է խորհրդային բանակում՝ Ղազախստանում։ Ծառայութունից հետո 1985 1990թթ աշխատել է Կապանի երկաթբետոնե կոնստրուկցիայի գործարանում, այնուհետև ջրմուղ- կոյուղում; Արցախյան պատերազմի ժամանակ Սամվելը միանում է գյուղի կամավորականներին, մասնակցում գյուղի ինքնապաշտպանական մարտերին; 1993 թ Հանդ-Սրաշեն գյուղերի երկայնքով կատաղի մարտեր էին ընթանում; Մարտից հետո տուն վերադառնալու ճանապարհին Սամվելը մնում է ճամփաբաժնում, որպեսզի բոլոր ջոկատներին լուր տար և կապ հաստատեր և հենց այդ ժամանակ էլ գրադի պայթյունից զոհվում է Սամվել Հովսեփյանը։ Ամուսնացած է ունի 1 դուստր։ Հետմահու արժանացել է արիության մեդալի։

Արսենյան Արթուր Վասիլի

Ծնվել է 1973 թ.-ի դեկտեմբերի 12 -ին ՝ Քաջարանում։ Սովորել և ավարտել է Քաջարանի Չարենցի անվան թ 1 միջն դպրոցը։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Քաջարանի սարքաշինական գործարանում, այնուհետև տեղափոխվել հացի գործարան։ 1992 թ Արթուրը զորակոչվել է Հայկական բանակ հատուկ գունդ։ Մասնակցել է Լաչինի միջանցք, Գորիսի սահմանամերձ գոտու, Կուբաթլիի ազատագրման մարտական գործողություններին, որտեղ էլ գլխի շրջանում ստանում է հրազենային վնասվածք։ Ապաքինվելուց հետո տեղափոխվել է Օմարի լեռնանցք։ 1994 թ հունվարի 12-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվում է Արթուր Արսենյանը։

Դադայան Ռուբեն Շմավոնի

Ծնվել է 1966 թ.-ի դեկտեմբերի 16 -ին ՝ Քաջարանում։ Սովորել և ավարտել է Քաջարանի թ 2 միջն դպրոցը։ 1982 թ ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկումը։ 1986 թ զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայությունից հետո աշխատել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, որպեսզ աշխղեկ։ Արցախյան պատերազմի ժամանակ Ռուբենը կամավոր անդամագրվում է կամավորականների շարքերը։ Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ 1992 թ դեկտեմբերի 24- ի Ագարակ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ զոհվում է Ռուբեն Դադայանը։

Շահնազարյան Վալերի Գուրգենի

Ծնվել է 1954 թ.-ի դեկտեմբերի 8-ին ՝ Սումգայիթում։ Սովորել և ավարտել է Սումգայիթի թիվ 16 միջն դպրոցը։ 1970թ ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրումից հետո աշխատել է Սումգայիթի ԱՍՏԶ գործարանում, որպես էլեկտրոմանտյոր։ Երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը կամավոր անդամագրվել է կապանում ստեղծված երկրապահ ջոկատ։ 1992 թ հունիսից անցել է ծառայության արցախում և մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ Վալերի Շահնազարյանը զոհվել է 1992 թ հունիսի 24 ի Ղարաբաղի Աղդամ շրջանի գյուղ Գյուլափլուի մարտական գործողությունների ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

 

 
Ինչպես եք գնահատում մեր սայթը
 
 
 
 
 
Weather in Armenia Exchange Rates of Armenian Dram (AMD) free counters Test your Internet connection speed at Speedtest.net