|
ԱԶԱՏԱՄԱՐՏ
Կապանի տարածաշրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների
|
| ԳԼԽԱՎՈՐ | ՀՂՈՒՄՆԵՐ | ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ |
|
|||||||||||||
|
Ոսկանյան Դավիթ Արծվիկի Դավիթ Արծվիկի Ոսկանյանը ծնվել է 1964թ. Հունվարի 11-ին Կապանի շրջանի Եղվարդ գյուղում:1971թ-ին Դավիթը ընդունվել է Եղվարդի միջն. Դպրոցը:1981թ-ին դպրոցը ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է գյուղում որպես տրակտորիստ: 1982թ-ին զորակոչվել է սովետական բանակ: 1984թ-ին զորացրվելուց հետո վերադարցել է հայրենի գյուղը և նվիրվել աշխատանքին:1992թ. Ապրիլի 24-ին ազերիները սկսեցին արկակոծել նաև կապանը:Դավիթ Ոսկանյանը իրեն նվիրաբերել է հայրենի գյուղի պաշտպանությունը:Շրջափակված թշնամիներով, ժամանակին քաղաքից հասցնում էր զենք և զինամթերք:Դավիթը այդ վիշտը սրտում շարունակում էր ծառայությունը իր հայրենիքին:1993թ-ի հուլիսի 22-ին զոհվել է թշնամու գնդակից: Արժանացել է արիության մեդալի:
|
|||||||||||||
![]() |
Վանյան Կարեն Զիրիֆի Ծնվել է Սումգաիթ քաղաքում 1968թ Հունվար 14-ին:Միջնակարգը ավարտելուց հետո ծառայել է սովետական բանակում:1988թ. Աշխատանքի է անցել լուսատեխնիկական գործարանում:Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ վիրավորվել է,ապաքինվելուց հետո նորից մեկնել է պատերազմի դաշտ:Զոհվել է 1993թ. Մարտի 23-ին Ճամբարի մատույցներում:
|
||||||||||||
![]() |
Սահակյան Վանիկ Ալբերտի Վանիկ Ալբերտի Սահակյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 29-ին ք. Քաջարան` ծառայողի ընտանիքում:1965թ հաճախել է դպրոց:1973թ. ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկոմը:1977թ. մեկնել է Սովետական բանակ:1979թ. աշխատել է Կապանի Ռելե գործարանում,այնուհետև 1985թ. տեղափոխվել է գազի ծառայություն:1993թ. մասնակցել է Ագարակի,Եղվարդի,ՈՒժանիսի համար մղվող պաշտպանական մարտերին:1993թ. Ապրիլի 17-ին զոհվել է ՈՒժանիս գյուղի պաշտպանության ժամանակ:Ամուսնացած է ունի երկու որդի: Պարգևատրվել է Արիության մեդալով:
|
||||||||||||
|
|
Թորոսյան Գրիգորի Պավլիկի Ծնվել է 1966թ. Հունվարի 8-ին Բաքու քաղաքում:1973թվականին սկզբում սովորել է Շահումյանի շրջանի 201 դպրոցում,ապա ուսումը շարունակել է պրոֆտեխ. Ուսումնարանում:Ծառայել է խորհրդային բանակում:Երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը նա իր ընտանիքով տեղափոխվել է Քաջարանի շրջանի Բարկավան ավանը:Աշխատել է Լեռնաձորի սովխոզում,որպես վարորդ:Երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը նա կամավոր ծառայության անցավ մոտոհրաձքային գումարտակում:Մասնակցել է մի շարք մարտական գործողություններին:1993 թվականի հոկտեմբերի 25-ին Գրիգորի Թորոսյանը զոհվել է Զանգելանի տարածքում ականապատված դաշտում ականի պայթյունից: Արժանացել է Արիության մեդալի
|
||||||||||||
![]() |
Թևանյան Կորյուն Անդրանիկի Կորյուն Անդրանիկի Թևանյանը ծնվել է 1952թ. Հունվարի 2-ին Կապան քաղաքում:Սովորել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում:Միջնակարգն ավարտելուց հետո զորակոչվել է Խորհրդային բանակ:1972թ-ին զորացրվելուց հետո աշխատել է Կապանի Շին-վերանորոգման գրասենյակում,որպես մեխանիզատոր:20 տարի նա անընդմեջ աշխատել է այդ ձեռնարկությունում:1992թ. Դեկտեմբերի 26-ին նա մեկնել է կռվի դաշտ պաշտպանելու հայրենիքն: 1993թ. Մարտի 23-ին թեժ մարտերից մեկում Ճամբար գյուղի տարածքում զոհվեց Կորյունը: Արժանացել է արության մեդալի:
|
||||||||||||
![]() |
Սահակյան Գառնիկ Սուրենի Գառնիկ Սահակյանը ծնվել է Կապանի շրջանի Արծվանիկ գյուղում 1957թ. Հունվարի 1-ին:Սովորել և ավարտել է Կապանի 27 գիշերոթիկ դպրոցում:1975-1977թթ ծառայել է սովետական բանակում և ծառայությունը ավարտելուց հետո Գառնիկը 1978թ աշխատել է լեռնահարստացման կոմբինատում,որպես մեքենավար:Գառնիկ Սահակյանը 1992թ ապրիլի 24-ին հայրենիքի վերահաս վտանգի ժամին կամավոր մեկնեց պաշտպանելու հայրենի քաղաքը:Գառնիկը իր ընկերների հետ միասին մեկնել է մի քանի կարևոր նշանակություն ունեցող մարտերի:Գառնիկ Սահակյանը զոհվել է Դեկտեմբերի 11-ին: Արժանացել է արիության մեդալի:
|
||||||||||||
|
|
Առաքելյան Ալեքսան Վահանի Ծնվել է 1952թ. Քաջարան քաղաքում:Սովորել և ավարտել է քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:Ծառայել է Խորհրդային բանակում:Զորացրվելուց հետո աշխատել է Քաջարանի կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում հանքաքարի ջարդման ու մանրացման բաժնում:Երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը նա կամավոր անդամագրվեց Քաջարանի երկրապահ ջոկատը, որպես գնդացրորդ:Ալեքսան Առաքելյանը մասնակցել է սահմանամերձ գոտիների կռիվներին:Մարտերից մեկում նա ծանր վիրավորվել է թշնամու գնդակից:Նրա տեղափոխել են հիվանդանոց,որտեղ մահացել է 1993թ. մարտի 24-ին:
|
||||||||||||
![]() |
Ավանեսյան Սուրեն Ավանեսի Ծնվել է 1955թ Հունվարի 23-ին Բաքու քաղաքում:1972թվականին ավարտել է լեռնային ղարաբաղի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի միջն. դպրոցը: Ապա ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում:Ծառայել է խորհրդային բանակում:Զորացրվելուց հետո աշխատել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում,ապա Կապանի զանգեզուրի էլ. Ցանցի բաժանմունքում,որպես էլեկտրիկ:1988 թվականի փետրվարից Սուրենը անդամգրվեց Ղարաբաղյան շարժմանը:Նա դարձավ կամավորական շարժման ակտիվ մասնակիցը:Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների:Սուրեն Ավանեսյանը զոհվել է Լաչինի մարդասիրական միջանցքում` թեժ մարտերի ժամանակ 1992թ. սեպտեմբերի 17-ին: Պարգևատրվել է Արիության մեդալով:
|
||||||||||||
|
|
Սարգսյան Բենիկ Հայկի Բենիկ Հայկի Սարգսյանը ծնվել է 1971թ. Հունվարի 30-ին ք. Կապանում:Հաճախել է Քաջարանի Չարենցի անվան միջնակարգ դպրոցը,ստացել է ութնամյա կրթություն,աշխատել է <<Սասուն>> կոպերատիվում:Այնուհետ աշխատանքի անցավ ավտոգործարանում:Ծառայել է ԽՍՀՄ-ի բանակում:Արցախյան շարժման ժամանակ Բենիկ Սարգսյանը 1993թ Մարտի 1-ին կամավոր մեկնեց հայրենիքը պաշտպանելու:Մասնակցել է նաև Զանգելանի ճակատամարտին:Նա ազգանվեր զինվոր էր,շատ էր նման իր մարտական ընկերներին:Մրցակցությունը նրա համար առաջին զենքն էր մարտադաշտում:Ջոկատը մտավ Հորադիզ,այնտեղ ուժեղ մարտեր տեղի ունեցան:1994թ. Փետրվարի 24-ի լուսաբացը ճակատագրական վերջաբան ունեցավ Բենիկ Սարգսյանի համար:Ամուսնացած է ունի 2 որդի: Հետմահու արժանացել է Արիության մեդալի:
|
||||||||||||
|
|
´áõ¹³ÕÛ³Ý ²Ý³ïáÉÇ æÇí³ÝßÇñÇ Ծնվել է 1964 թվականի Հունվարի 16-ին Բաքվում:Դպրոցն ավարտելուց հետո սովորել է պրոֆտեխ. ուսումնարանում` ֆրեզերագործի մասնագիտությամբ:Ծառայել է խորհրդային բանակում:Ծառայությունից հետո վերադարձել է Բաքու և աշխատել մեքենաշինական գործարանում` որպես բանվոր-ֆրեզերագործ:1989 թվականին տեղափոխվել է Հայաստան Սյունիքի մարզ` Բարիկավան:1992 թվականին Անատոլին մասնակցել է Կապանի պաշտպանական մարտերին, հասավ Զանգելանի տարածքը: Շարափլուի տարածքում ծանր վիրավորվել է մնաց շրջափակման մեջ:
|
||||||||||||
|
|
Գաբրիելյան Լևոն Ալեքսանդրի Ծնվել է 1964թ. Հունվարի 19-ին Կապան քաղաքում:1971թ. ընդունվել և 1981թ. ավարտել է Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը:Զորակոչվել է խորհրդային բանակ,ծառայությունը ավարտելուց հետո 1985թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը,որը հաջողությամբ ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում,որպես ինժեներ:Ինստիտուտը ավարտելուց հետո նրան շնորհվել է սպայի կոչում(լեյտենանտ):Երբ թուրքերը առաջին անգամ հրակոծեցին Կապան քաղաքը,նա անմիջապես հագավ սպայական զգեստը,կազմակերպեց հրթիռահրետանային դասակ և նետվեց թշնամու դեմ:Լևոնի քաջարի հրետանավորները իրենց հզոր զենքով ջարդ ու փշուր անելով հասան միջև Հորադիզ: 1994թ. հւնվարի 5-ին Հորադիզում հերոս դասակը ընկան թշնամու շրջափակման մեջ և միջև այժմ նրանց ճակատագիրը մնում է անհայտ,նրանց մեջ էր նաև Լևոն Գաբրիելյանը: Արժանացել է արիության մեդալի:
|
||||||||||||
|
Գրիգորյան Գարիկ Շուրայի Ծնվել է 1973թվականին Հունվարի 29-ին Կապան քաղաքում:Սովորել և ավարտել է Կապանի թիվ 13 միջն. դպրոցը:1992 թվականին Նոյեմբերի 22-ին զորացրվել է հայոց բանակ:Մասնակցել է Լաչինի միջանցքի պաշտպանությանը:Այնուհետև Ծառայել է թիվ 39138 հակատանկային գնդում,մասնակցել է Մարտակերտի, Հադրութի,Մարտունու և Քալբաջարի մարտական գործողությունների:Նա <<Շտորմ>> անձնակազմի հրամանատարն էր:1994 թվականի փետրվարի 5-ին շրջանում մարտական առաջադրանքը կատարելիս ծանր վիրավորվել է,իսկ երկու օր անց կնքում է իր մահկանացուն: Արժանացել է Արիության մեդալի
|
|||||||||||||
![]() |
Փարսյան Ալեքսան Միքայելի Ծնվել է 1961թ. Հունվարի 6-ին Անտառաշատ գյուղում:Ավարտել է գյուղի 8-ամյա դպրոցը,որից հետո ուսումը շարունակել է Ագարակի ուսումնարանում ձեռք բերելով էլեկտրաեռակցողի մասնագիտություն:Ուսումնարանը ավարտելուց հետո աշխատել է իր մասնագիտությամբ:1979-1980թթ. Զորացրվել է բանակ,ծառայությունը կատարելով Ափղանստանում:Վերադարձել է ծառայությունից վետերան մականունով:Աշխատանքի է անցել Կապանի Պղնձա-մոլիբդենային կոմբինատում որպես էլեկտրաեռակցող:Երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը 1992թ, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների:Զոհվել է 1993թ. Ապրիլի 10-ին Սրաշեն գյուղում: Պարգևատրվել է Արիության մեդալով:
|
||||||||||||
|
|
Նանյան Ռուդիկ Գեորգիի Ռուդիկ Գեորգիի Նանյանը ծնվել է 1965թ. Հունվարի 3-ին Քաջարան քաղաքում բանվորի ընտանիքում:Կրթությունը ստացել է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում,այնուհետև ուսումը շարունակել է Կապանի շինարարական տեխնիկոմում:1984թ. զորակոչվել է խորհրդային բանակ:Ծառայությունը ավարտելուց հետո 1986թ. աշխատել է Քաջարանի տրիկոտաժում:Ակտիվորեն մասնակցել է Կապանի ÄØÁ-ում` որպես գումարտակի հրամանատար:1994թ. ապրիլի 20-ին թշնամին հրետանային արկի բեկորից հրամանատար Ռուդիկ Նանյանը Հորադիզի մատույցներում զոհվել է հերոսական մահով:Ամուսնացած է ունի 1 դուստր:Հետմահու 2001թ, պարգևատրվել է Արիության մեդալով:
|
||||||||||||
|
|
Աբեղյան Արմենակ Սամվելի Ծնվել է 1967թ. Հունվարի 20-ին լեռնային ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում,բանվորի ընտանիքում:1974 թվականին ընդունվել է 1984թ. ավարտել է տեղի միջն. դպրոցը,այնուհետև Ստեփանակերտի ավտոդպրոցը:Ծառայել է խորհրդային բանակում:տեղափոխվել է Քաջարան ու աշխատել քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:Մասնակցել է Ղարաբաղի պաշտպանությանը` Մեծ Թաղլարում:1994թ. Հունվարի 5-ին զոհվել է <<Գրադ>> զենքի պայթյունի հետևանքով: |
||||||||||||
|
|
|