ԱԶԱՏԱՄԱՐՏ

Կապանի տարածաշրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների
ընտանիքների իրավունքների պաշտպանության կոմիտե

 

ԳԼԽԱՎՈՐ ՀՂՈՒՄՆԵՐ             ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
 

 

Նավասարդյան Գագիկ Գուրգենի

Գագիկ Գուրգենի Նավասրդյանը ծնվել է 1959թ մայիսի 1-ին, Կապանի շրջանի Շիշկերտ գուղում: 1960թ ընտանիքով վերաբնակվել էին Շիկահողում: Սովորել ու ավարտել է Շիկահողի միջնակարգ դպրոցը: 1978-1980 թթ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Զորացվելուց հետո աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորումում, ապա ավտոնորոգման գործարանում որպես խառատ: Հայ ադրբեջանական հակամարտության հետևանքով  1992թ Կապանի սահմանամերձ գոտում թշնամին փակել էր Ճանապարհները, ադրբեջանաբնակ գյուղերում հարձակումներ էին գործում հայերի դեմ և առևանգում: Գագիկ Նավասարդյանը օգնության է հասնում Շիկահող գյուղի ինքնապաշտպաններին, զինամթերք և սնունդ էր հասցնում դիրքերը: Նույն թվականի օգոստոսի 22-ին Սրաշեն գյուղը ենթարկվում է հուժկու հրետակոծության: Գագիկը հասնում է գյուղ, մասնակցում պաշտպանությանը, այնուհետև մեկնում է Շիկահող, որտեղ առաջադրանք է ստանում եղած ուսումնական ավտոմատ զենքերը հարմարեցնել մարտական գործածության համար և հասցնել գյուղի պաշտպաններին: Շիկահող-Կապան ճանապարհը փակ էր, Գագիկ Նավասարդյանը ընկնում է թշնամու կրակի տակ: Գագիկ Նավասարդյանը զոհվեց 1992թ օգոստոսի 23-ին: Ամուսնացած էր, ունի 3 զավակ` մեկ որդի և երկու դուստր:

 

Մելքումյան Մհեր Սպարտակի

Ծնվել է 1973թ մայիսի 3-ին, Դավիթբեկ գյուղում: 1980-90 թթ սովորել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: Ավարտելով դպրոցը դեռ պատանի տարիքում մասնակցել է գյուղի ինքնապաշտպանությանը: Վայելում էր ընկերների ու հրամանատարի սերն ու հարգանքը: 1994թ հունվարի 27-ին Մհեր Սպարտակի Մելքումյանը զոհվեց: Նա կռվեց և զոհվեց գիտակցաբար` հայրենի գյուղի կարոտն ու սերը սրտում: Մհերի մարմինը ամփոփվեց հայրենի գյուղում:1997թ ՀՀ Պ նախարարի դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանի համաձայն Մհեր Սպարտակի Մելքումյանը հետմահու պարգևատրվել է «1992-94 թթ մարտական գործողությունների մասնակից» շքանշանով: ՀՀ նախագահի 2002թ հունիսի 1-ի 1106 հրամանագրով Մհեր Սպարտակի Մելքումյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

 

Ավանեսյան Արմեն Գառնիկի

Ծնվել է 1966թ մայիսի 5-ին Կապան քաղաքում, բանվորի ընտանիքում: Սովորել և ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ծառայել է Խորհրդային բանակում, Խաբարովսկի շրջանում: Զորացվելուց հետո աշխատել է էլեկտրոցանցում որպես ավտովարորդ, այնուհետև քաղխորհրդի շին վարչությունում: Երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, առաջին իսկ օրվանից կամավոր անդամագրվել է երկրապահ ջոկատին: Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների և հասել Շարափլու, որտեղ իրենց մեքենայով ընկել է հակատանկային ականի վրա: Զոհվել է 1993թ հոկտեմբերի 29-ին: Ամուսնացած էր, ունի երկու դուստր: Պարգևատրվել է «Արիության մեդալով»:

 

Խաչատրյան Արամայիս Ալեքսանդրի

Ծնվել է 1969թ մայիսի 10-ին, Սումգայիթում: 1986թ ավարտել է Սումգայիթի միջնակարգ դպրոցը: Այնուհետև ընդունվել է Բաքվի ճարտարագիտական համալսարան: 1 տարի սովորելուց հետո 1987թ զորակոչվել է բանակ: Ծառայությունն ավարտելուց հետո գալիս է Կապան քաղաք, ծառայության  անցնում Կապանի ՆԳՆ ոստիկանատանը: Արամայիսը երկու տարի ծառայեց գերազանց: Նրան հարգեցին ու սիրեցին ազնիվ ու մարտական ծառայության համար: Ինչպես բոլորի Արամայիսի համար էլ պատերազմը իրականություն դարձավ: Թուրքի Աղքանդ գյուղից ծանր հրետանին կարկուտ էր մաղում քաղաքի վրա: Ռադիոգիր ստացվեց, որ արկերն սպառվում են: Զինկոմիսարիատի բակում կանգնած զրահամեքենան պատրաստ էր արկերը հասցնելու տեղ և իր ութ ընկերների հետ Արամայիսը խիզախեց: Զրահամեքենան սլացավ թուրքի հրետանու կրակի տակ: 1992թ ապրիլի 25-ին թշնամու հրետանուց արձակված արկը մխրճվեց զրահամեքենայի կողը և Արամայիսի զոհվեց:

 

Գայամյան Ստանիսլավ Սուրենի

Ծնվել է 1958թ մայիսի 11-ին, Բաքու քաղաքում: 1975թ ավարտել է դպրոցը, 1976թ ընդունվել և ավարտել է ավտոդպրոցը: 1976-1978թթ ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է տարբեր կազմակերպություններում որպես վարորդ: 1988թ դեպքերից հետո Բաքվից տեղափոխվել է Կապան քաղաք, աշխատանքի ընդունվել «Կապան» թերթի խմբագրությունում որպես վարորդ: 1991թ երկրապահ ջոկատի անդամ է: 1992 թ դեկտեմբերի 10-ին հերոսաբար զոհվեց մարտում: Ամուսնացած էր, ունի երկու երեխա: Պարգևատրվել է Արիության մեդալով:

 

Մարտիրոսյան Վալերիկ Վլադիմիրի

Ծնվել է 1968թ մայիսի 17-ին, կապան քաղաքում: 1974-1982 թթ սովորել և ավարտել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ուսումը շարունակել Կապանի թիվ 21 պրոֆտեխուսումնարանում: Ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, ծառայել է Գերմանիայում: Ծառայության ժամանակ արժանացել է մի շարք խրախուսանքների: Զորացվելուց հետո վերադարձել է Կապան, աշխատել է Կապանի կոշիկի ֆաբրիկայում: 1992թ անդամագրվեց Կապանի թիվ 3 գումարտակին: Թե աշխատանքային կոլեկտիվում և թե զորամասում վայելում էր ընկերների հարգանքը: 1994 թ հունվարի 6-ին Հորադիզում, զինվորական պարտականությունների ժամանակ զոհվում է` փրկելով ընկերոջ կյանքը: Ամուսնացած էր, ունի երկու զավակ:

 

 

Փարամազյան Վարուժան Սերյոժայի

Ծնվել է 1965թ մայիսի 19-ին, Գորիսի Սվարանց գյուղում: 1972թ ընդունվել է Սվարանցի միջնակարգ դպրոցը: 1982թ ավարտել է դպրոցը: 1983-1985 թթ ծառայել է խորհրդային բանակում: Վերադառնալով աշխատել է Գորիսի «ՍՊԻՆ» գործարանի Սվարանցի մասնաճյուղում: 1986թ աշխատել է Սվարանց գյուղի սովխոզում: 1993թ ամուսնացել է: Անդամագրվել է Գորիսի կամավորական ջոկատում և մասնակցել Արցախյան հերոսամարտին: 1994թ զոհվել է ֆիզուլիի մարտերի ժամանակ: Մահից երեք ամիս անց ծնվեց նրա որդին ` Վարուժանը: Նա, կրելով հոր անունը, կշարունակի նրա կիսատ թողած գործը:

 

Սարգսյան Միշա Վոլոդյայի

Ծնվել է 1964թ, մայիսի 22-ին, Կապանի քաղաքի Սրաշեն գյուղում: 1971թ հաճախել է Շիկահողի միջնակարգ դպրոցը: 1981թ ավարտել է դպրոցը և կրթությունը շարունակել Կապանի թիվ 21 ՊՏՈՒ-ի ծեփագործ ներկարարների խմբում: 1982թ ավարտել և զորակոչվել է բանակ, ծառայել է Վլադիվոստոկի ծովային ուժերում: 1984թ վերադարձել է հայրենի գյուղ, այնուհետև աշխատել Ճան-Շին բաժնում: 1991թ Միշան անդամագրվեց վաշտում հայրենի գյուղի սահմանները պաշտպանելու նպատակով: 1992թ օգոստոսի 24-ին զոհվեց Սրաշենի թեժ մարտերի ժամանակ: Ամուսնացած էր, ունի մեկ դուստր:

 

Մարտիրոսյան Գագիկ Հրանտի

Ծնվել է 1961թ մայիսի 23-ին, Քաջարանում, բանվորի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցում: Ուսումը շարունակել էԵրևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ջերմոէներգետիկայի ֆակուլտետում: Ծառայել է ԽՍՀՄ բանակում` լեյտենանտի կոչումով: Աշխատել է «ՍՊԻՆ» գործարանում, շին-իրերի կոմբինատում, ներքին գործերի բաժնում, տրիկոտաժի ֆաբրիկայում: 1988թ անդամագրվեց ազատագրական շարժմանը: Մասնակցել է Ն.Հանդի մարտերին, Հրամանատարության պահանջով  տեղափոխվել է Կապանում տեղակայված 84029 մոտոհրաձգային զորամաս` ավագ լեյտենանտի կոչումով` որպես մատակարարման բաժնի պետ, ապա ֆինանսական բաժնի պետ: Ավագ լեյտենանտ Գ. Մարտիրոսյանը 1993թ հուլիսի 10-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ավտովթարից: Ամուսնացած էր, ունի 3 երեխա:

 

 

Առուստամյան Ռոբերտ Մերուժանի

Ծնվել է 1974թ մայիսի 26-ին, Կապան քաղաքում, ծառայողի ընտանիքում: Սովորել և ավարտել է Կապանի թիվ 13 միջնակարգ դպրոցը: Ուսումը շարունակել է Կապանի շինարարական տեխնիկումում: 1993թ զորակոչվել է ազգային բանակ: 1995թ ծառյության ընթացքում հիվանդացել է, վերջին շնչում հասել տուն և մահացել հարազատների գրկում:

 

 

Սողոմոնյան Արթուր Էդիկի

Ծնվել է 1977թ մայիսի 30-ին, Կապան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է N 13 ÙÇçÝակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Կապանի պրոֆտեխուսումնարանում` ստանալով ռադիոտեխնիկի մասնագիտություն: Դրան զուգահեռ ձեռք է բերել նաև վարորդական իրավունք: 1995թ մայիսի 31-ին զորակոչվել է նորաստեղծ հայկական բանակ: Ծառայությունը անց է կացրել Լեռնային Ղարաբաղում, երեք ամիս Խոջալույում, այնուհետև տեղափոխվել է Աղդամ: Աղդամի Դարբանդ գյուղի պաշտպանական դիրքերում 8 օր անընդմեջ կանգնելով դիրքերում Արթուր Էդիկի Սողոմոնյանն իր կյանքը նվիրեց հանուն հայրենիքի:

 

Սարգսյան Սասուն Շահենի

Ծնվել է 1963թ մայիսի 30-ին, Քաջարան քաղաքում: 1969թ հաճախել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1979թ բարձր առաջադիմությամբ ավարտելով դպրոցը աշխատանքի է անցել Զանգեզուրի պղնզամոլեբդինային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում որպես փականագործ: 1981թ զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել Մասվայի մարզի Սոլնեչնոգորսկ քաղաքում: 1983թ զորացվելով աշխատանքի է անցել պղնձամոլեբդինային կոմբինատի էներգոարտադրամասում որպես էլեկտրոգազաեռակցող: Միաժամանակ առանց արտադրությունից կտրվելու 1984թ ընդունվելու է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգոֆակուլտետը: 1988թ երկրաշարժի ժամանակ ընկերների հետ մեկնեց Լենինական օգնության ձեռք մեկնելու: 1990թ գերազանց առաջադիմությամբ ավարտել է ինստիտուտը շարունակելով աշխատանքը կոմբինատում: Նա չկարողացավ անտարբեր մնալ մեր երկրի քաղաքական վիճակին: 1992թ կամավորագրվեց և գնաց պաշտպանելու Կապանի սահմանամերձ գյուղերը: Այնուհետև նա կամավորագրվեց Քաջարանի մոտոհրաձգային գումարտակում և մասնակցեց Ճակատենի, Սեկտարի, Ղազանչիի ազատագրումներին: 1992թ Սասունը իր ընկերների հետ ազատագրեց Ագարակ գյուղը, հենց այդ օրն էլ` դեկտեմբերի 24-ին հերոսաբար ընկավ իր ընկերների հետ:

 

 

 

 

 

 

 

 

 
Ինչպես եք գնահատում մեր սայթը
 
 
 
 
 
Weather in Armenia Exchange Rates of Armenian Dram (AMD) free counters Test your Internet connection speed at Speedtest.net